Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սուրբ երրորդությունն է քրիստոնեա հայի Աստվածը

Սուրբ երրորդությունն է քրիստոնեա հայի Աստվածը
19.10.2023 | 20:44

Ամբոխի կողմից խաչի հանված տառապյալ Որդու ստվերը ապահով ու անվտանգ ապաստան է դարձել խաղաղասեր Հայ Քրիստոնեայի համար։

Չեն հետաքրքրվում, թե իրենց բաժին գոյության կռիվն ո՞վ կանի, ինչպե՞ս կանի ու նույնիսկ կանի, թե՞ չի անի։

Իրենք կարող են լացել, սգալ, իրենց բաժնից մի կտոր հաց տալ զոհվածի հարազատին։ Բայց նեղություն չեն տա մտահոգվելու, թե ով ու որքան են լինելու իրենց հավատի հաջորդ զոհերը։

Նույնիսկ չեն մտահոգվում, որ աստվածային երանության մեջ հարմարավետ զոնայում նստած մի օր իրենք ու իրենց մերձավոր հարազատները կարող են դառնալ կորսված ՀԱՎԱՏԻ անմեղ նահատակներ։

Մոռանում են, որ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ իր ՈՐԴՈՒՆ զոհ մատուցեց, որպեսզի անհավատներին արթնացնի անտարբերության նիրհից, նրանց մղի հաղթանակների գոյության դաժան կռվում։

Էլ ի՞նչ հավատացյալ, ով մոռացել է ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՆ ՈՒ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ։

Ունենք ընդամենը կեղծ բարեպաշտների խղճուկ բանակ։

Բայց մի շտապեք հուսահատվել. Այդ բանակը ամենահեշտն է հավատի բերել. Նրանք ծանոթ են Աստծո խոսքին։

Մնում է մի լավ ցնցել, այնպես ցնցել, որ այլևս չմոռանան՝ դարեր շարունակ Սուրբ Երրորդությունն է Քրիստոնյա հայի հզոր ԱՍՏՎԱԾԸ։

Հավատարիմ լինենք մեր հին ու նոր Աստվածներին։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4967

Մեկնաբանություններ